Բաղադրությունը
կոկոսի փոշի 3 բաժակ
խտացրած կաթ 200 գրամ
շաքարի փոշի 3 / 4 բաժակ
վանիլին 1 թեյի գդալ
հալեցրած շոկոլադ 350 գրամ
Պատրաստման եղանակը
Կոկոսի փոշին խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել այնքան շաքարի փոշի, որ զանգվածը դառնա խիտ: Ավելացնել վանիլինը և լավ խառնել: Պատրաստեք գնդիկներ և մի գիշեր թողեք սառնարանում: Գնդիկները պատեք շոկոլադով և վերջ՝ պատրաստ է: