Շուրթերի մաշկը շատ բարակ և զգայուն է, տարիների ընթացքում այն կարող է կորցնել
իր առաձգականությունը, այդ իսկ պատճառով շուրթերին անհրաժեշտ է խնամք:
Դիմակ կաթնաշոռով.
Խառնել 0.5 թեյի գդալ կաթնաշոռն ու 0.5 թեյի գդալ սերուցքը: Քսել շուրթերին, պահել 10-15 րոպե:
Մաքրել խոնավ անձեռոցիկով: Փափկեցնում և հարթեցնում է մաշկը:
Գազարով և ձիթայուղով դիմակ.
Հավասար քանակությամբ ձիթայուղն ու գազարի հյութը խառնել, քսել շուրթերին պահել 5-7 րոպե:
Կանխարգելում է ճաքերի առաջացումը:
Թթվասերով և մեղրով դիմակ.
Թթվասերի հետ խառնել նույն քանակությամբ մեղրն ու վարունգի հյութը: Քսել շուրթերին, մաքրել 5-7
րոպե հետո, այնուհետև քսել ցանկացած տեսակի ձեթ: Այս դիմակը չի թողնում որ մաշկը չորանա և
վերադարձնում է բնական փայլը: