Բաղադրությունը
Խմոր
ալյուր 1 թեյի բաժակ
ջուր 0.5 թեյի բաժակ
ձեթ 1 ճաշի գդալ
խմորիչ 1 թեյի գդալ
մեղր 0.5 ճաշի գդալ
աղ 1 թեյի գդալ
միջուկ
սունկ 500 գրամ
ձու 3 հատ
կաթ 0.5 թեյի բաժակ
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
աղ, սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Խմորի բոլոր բաղադրիչները լավ խառնել, 5 րոպե դնել տաք տեղ: 5 րոպե անց խմորը բացել ջեռոցի տապակի մեջ, վրան ձվի դեղնուց քսել: Խմորի մակերեսին հավասարաչափ քսել առանձին տապակած սնկից: Ձուն հարել, խառնել կաթի և կիտրոնի հյութի հետ, համեմել աղով, պղպեղով, ավելացնել մանր կտրատված մաղադանոս և ստացված զանգվածը լցնել պիցցայի վրա: Թխել մինչև պատրաստ լինելը: