Բաղադրությունը
Խմորի համար`
4 ձվի դեղնուց,
200 գր. շաքարավազ,
100 գր. թթվասեր,
250 գր. կարագ,
500 գր. ալյուր,
1թգ. սոդա:
Միջուկի համար`
1 կգ. խնձոր,
300 գր. մանրացված ընկույզ,
200 գր. շաքարավազ,
3 ճգ. կակաո,
4 ձվի սպիտակուց:
Գլազուրի համար`
250 գր. ցանկացա տեսակի շոկոլադ:
Պատրաստման եղանակները
Խմորի համար ձվի դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված
կարագը, թթվասերը, սոդան և ալյուրը: Խմորը պետք է ստացվի, ոչ շատ պինդ, այն
բաժանել 2 մասի: Միջուկի համար ձվի սպիտակուցները լավ հարել: Առանձին
կաթսայի մեջ լցնել մանրացված ընկույզը, քերիչով անցկացված խնձորը, շաքարավազը,
կակաոն և հարած սպիտակուցը ու լավ խառնել: Խմորը բացել ֆորմայի չափով, վրան
լցնել միջուկը, այնուհետև մյուս խմորը բացել և դնել միջուկի վրա, պատառաքաղով
ծակծկել: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե: Գլազուրի
համար շոկոլադը մանրացնել, դնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր և դնել
մարմանդ կրակի վրա մինչև հալչի: Գլազուրով ծածկել թխվածի վերին շերտը: