Բաղադրությունը
2 ձու
300 մլ կաթ
2 ճաշի գդալ շաքարավազ
պտղունց աղ
300 գրամ ալյուր
2.5 թեյի գդալ փխրեցուցիչ
60 գրամ հալված կարագ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել կաթի և շաքարավազի հետ: Ալյուրը, աղն ու փխրեցուցիչը առանձին խառնել և ավելացնել ձվով զանգվածին և հունցել: Հալած կարագն ավելացնել և նորից խառնել: Թողնել հանգստանա 5 րոպե: Տաքացնել թավան, այն պատել ձեթով: 1.5-1 ճաշի գդալ խմոր լցնել թավաի մեջ, տարածել: Եփել 1-2 րոպե, շրջել և եփել հակառակ կողմը: