Բաղադրությունը
կաթնաշոռ 150 գրամ
շաքար 150 գրամ
սպիտակաձավար 150 գրամ
շոկոլադ 100 գրամ
ձու 1 հատ
վարսակի փաթիլներ
վանիլին
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել շաքարը և վանիլը լավ խառնել: Ավելացնել սպիտակաձավարը և ձուն լավ խառնել և թողնել հանգստանա: Կտրել շոկոլադի կտոր,պատրաստած խմորի մեջ դնել և պատրաստել գնդիկ, այնուհետև մի քիչ տափակեցնել: Գնդիկները վարսակի փաթիլներով պատել և տապակել բուսական ձեթով: