Բաղադրությունը
հավի արգանակ 2.5 լիտր
կարտոֆիլ 5 հատ
սոխ 2 գլուխ
գազար 1 հատ
սունկ 300 գրամ
ձեթ 50 մլ
պանիր
դափնու տերև
աղ, պղպեղ
կանաչի
Պատրաստման եղանակը
Սունկն ու կարտոֆիլը մաքրել և կտրատել: Գազարը խոշոր քերել: Սոխը
մաքրել և մանր կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել կարտոֆիլն ու
եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: Թավայի մեջ հալեցնել բուսական
յուղն ու մի-փոքր տապակել գազարն ու սոխը, ավելացնել սունկն ու բարձր
կրակի վրա մի-փոքր կարմրեցնել: Ստացված զանգվածը լցնել արգանակի
մեջ և եռացնել: Հալած պանրիկները քերել և ավելացնել եռացող ճաշի մեջ:
10 րոպե անց անջատել: Ավելացնել աղ, պղպեղ, կանաչեղեն ըստ ճաշակի: