Բաղադրություն
բանան 2 հատ
սերուցք 200 գրամ կամ ձվի սպիտակուց 2 հատ
շաքարի փոշի 1 ճաշի գդալ
կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Բանանը լավ տրորել, ավելացնել կիտրոնի հյութը: Սերուցքը հարել, ավելացնել շաքարի
փոշին և բանանով զանգվածը: Եթե պատրաստում եք ձվի սպիտակուցով այն պետք է
մաս մաս ավելացնեք բանանով զանգվածին: Կարող եք օգտագործել որպես կրեմ
խմորեղեն պատրաստելիս: