Menu
Informer Films
Շոկոլադե տորթ

Բաղադրությունը

Խմոր
կարագ 125 գրամ
ալյուր 3 թեյի բաժակ
շաքարավազ 1 թեյի բաժակ
կակաո 1 ճաշի գդալ
սոդա 2 թեյի գդալ
աղ 1 թեյի գդալ
ձեթ 0.5 սուրճի բաժակ
քացախ 2 ճաշի գդալ
լուծվող սուրճ 1 ճաշի գդալ
վանիլ

Կրեմ
կարագ 150 գրամ
շաքարավազ 1 թեյի բաժակ
կաթ 500 մլ
օսլա 2 ճաշի գդալ
կակաո 2 ճաշի գդալ
աղ
լուծվող սուրճ 1 ճաշի գդալ
վանիլ

Պատրաստման եղանակը
Ալյուրը, շաքարավազը, կակաոն, աղը, վանիլինը խառնել և մաղով անցկացնել: Մեկ ուրիշ ամանի մեջ տաք ջուրը խառնել սուրճին, վանիլին ավելացնել և նաև բուսայուղ: Խառնուրդը միացնել ալյուրի զանգվածին, ավելացնել քացախով սոդան և փափկած կարագը: Ստացվում է թթվասերի թանձրության խմոր: Այն լցնել կաղապարի մեջ և դնել 180 աստիճանի ջեռոցը 40-50 րոպեով: Կրեմի կաթը և շաքարավազը դնել կրակին: Միջին ուժգնության կրակի վրա խառնելով եռացնել: Օսլան կամ ալյուրը խառնել կակաոյին, վրան լցնել մնացած 200 գ. սառը կաթը, խառնել այնքան, որ գնդիկներ չմնան: Երբ կաթը եռա, ավելացնել կակաոյով կաթնային խառնուրդը: Անընդհատ խառնելով եփել, մինչև թանձրանա: Թողնել, որ հովանա, մինչև այդ հարել կարագը: Հարելուն զուգընթաց քիչ-քիչ ավելացնել կաթնային եփված կրեմը: Խմորը կիսել հորիզոնական կտրվածքով, կրեմ քսել, դնել երկրորդ շերտը, տորթի կողքերն ու վերին մասը ևս կրեմապատել: Զարդարել քերած շոկոլադով:

Share
Views: 1930
Down
 Latest 20 Films
 Latest 20 MP3
 Latest 20 Clips
Women Corner Facts


Այս բաժնի նյութերը

Կարդալ - Ջեռեփուկ մանիով 5 րոպեում
Կարդալ - Թռչնաբույն տավարի մսով
Կարդալ - Մակարոն լցոնած կաթնաշոռով
Կարդալ - Սոուս Պեստո (իտալական)
Կարդալ - Խոզի միսն արքայախնձորով
Կարդալ - Տապակած բանջարեղեն
Կարդալ - Շոկ-մանժե
Կարդալ - Կոկտեյլ <<Սև ամուրի>>
Կարդալ - Շոկոլադե թխվածք
Կարդալ - Տավարի միսը պանրով և թթվասերով
Կարդալ - Լոբով և հավի կրծքամսով աղցան
Կարդալ - Կարտոֆիլով աղցան
Կարդալ - Պիցցա սնկով
Կարդալ - Միկադո
Կարդալ - Ֆրապպե
Կարդալ - Դիմակ չոր մազերի համար
Կարդալ - Սուֆլե ելակով
Կարդալ - Արքայախնձորով և բանանով սմուզի
Կարդալ - Նարնջով աղցան
Կարդալ - Չորրորդ փուլ <<Կայունացում>>
First
Рейтинг@Mail.ru
Footer

© Copyright - ARM2.NET. All Right Reserved. Hosted by uCoz | Sitemap
Armenian Portal

Armenian Online TV

cursor
%