Բաղադրությունը
շաքարավազ 1 ճաշի գդալ
դարչին 1 թեյի գդալ
շերտավոր խմոր 400 գրամ
կարագ 100 գրամ
Բաղադրությունը
Նախապես տաքացնել ջեռոցը 250 աստիճան: Խառնել շաքարավազն ու դարչինը: Սեղանի վրա բացել խմորը, բաժանել 2 մասի, մի մասի վրա խոզանակով կարագ քսել, ցանել շաքարավազի ու դարչինի խառնուրդը, ծածկել խմորի մյուս մասով և վրան կարագ քսել: Այնուհետև երկարությամբ 6 մասի բաժանել, յուրաքանչյուրը ոլորել 3 անգամ, դնել ջեռոցի տապակի մեջ և թխել 9-11 րոպե: Հանելուց հետո վրան կարագ քսել և շաքարավազի խառնուրդ ցանել: