Բաղադրությունը
կաննելլոնի 20 հատ
տավարի աղացած միս 500 գրամ
սխտոր 3 պճեղ
հալվող պանիր 150 գրամ
թթվասեր 250 գրամ
լոլիկի մածուկ 3 ճ. գդալ
ձու 2 հատ
մաղադանոս
աղ, սև պղպեղ
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սխտորի պճեղները մաքրել, մանրացնել և տապակել բուսայուղի մեջ: Սխտորի վրա
ավելացնել աղացած միսը և տապակել 10 րոպե: Լոլիկի մածուկը ավելացնել մսին,
լավ խառնել, համեմել աղով և սև պղպեղով, և եփել ևս 5-7 րոպե (անհրաժեշտության
դեպքում կրակը բարձրացնել, որպեսզի ավելացած ջուրը գոլոշիանա): Մաղադանոսը
մանրացնել, ավելացնել մսին և լավ խառնել: Կաննելլոնին եփել եռացրած աղաջրի
մեջ 2-3 րոպե: Կաննելլոնիները լցոնել մսով, դասավորել ամանի մեջ: Ձուն հարել,
ավելացնել թթվասերը և լավ խառնել: Կաննելլոնիների վրա լցնել սոուսը (սոուսը պետք է
ամբողջությամբ ծածկի կաննելլոնիները ), և եփել ջեռոցում 200 ջերմաստիճանում 15 րոպե:
Պանիրը մանրացնել, ավելացնել կաննելլոնիների վրա և թողնել ջեռոցում 5 րոպե: