Menu
Informer Films
Ֆրանսիական Տորթ

Բաղադրությունը 
Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար 2 հատ: ( բաղադրիչները ներկայացված են մեկ բիսկվիտի համար)
• սև շոկոլադ 25 գր
• շաքարավազ 75 գր
• ձու 2 հատ
• ընկույզ 25 գր
• կակաո 2 ճգ
• ալյուր 1 թգ.

Գրիլյաժ:
• շաքարավազ 75 գր
• ընկույզ 30 գր
• մեղր 1 ճգ

Սերուցքով- շոկոլադով կրեմ:
• դեղնուց 4 հատ
• շաքարավազ 45 գր
• կաթ 100 գր
• շոկոլադ 125 գր
• սերուցք 150 գր
• ժելատին 3գր

Մեղրով-սերուցքով կրեմ:
• դեղնուց 3 հատ
• կաթ 150 մլ
• մեղր 1 ճգ
• շաքարավազ 20 գր
• գրիլյաժ
• սերուցք 150 մլ
• ժելատին 3 գր /ոչ ամբողջական թգ/

Գլազուր:
• սև շոկոլադ (70%) 200 գր
• կարագ 20 գր

Պատրաստման եղանակները
Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար ընկույզը մանրացնել: Ձվի սպիտակուցները
առանձնացնել դեղնուցից: Դեղնուցի հետ խառնել ընկույզը և շաքարավազը և լավ հարել
հարիչով: Կակաոն խառնել ալյուրի հետ:
Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Շոկոլադը ավելացնել դեղնուցի խառնուրդի մեջ,
խառնել, ապա ավելացնել կակաոն և կրկին հարել հարիչով: Սպիտակուցը առանձին
հարել, ավելացնել դեղնուցի վրա, հարիչով հարել և եփել ջեռոցում 15 րոպե 180 աստիճան
ջերմաստիճանում:
Գրիլյաժի համար կաթսայի մեջ լցնել շաքարավազը, իսկ վրան մեղրը, ապա դնել
գազօջախի վրա: Երբ շաքարավազը ոսկեգույն դառնա, այն ժամանակ սկսել խառնել,
ապա վերցնել գազօջախից, վրան ընկույզը լցնել և խառնե: Այն լցնել կալկայի վրա, թողնել,
որ սառչի, իսկ հետո աղալ:
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար տորթի բոլոր ժելատինը վեց գրամ խառնել
2 ճգ. կաթի հետ: Ապա հալեցնել գոլորշու վրա: 
Սերուցքով- շոկոլադով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին,
չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և
անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա:
Վերցնել կրակից ավելացնել մանր կտորներով շոկոլադը, ապա ժելատինը կեսը, որը
նախապես պատրաստվել էր: 300մլ սերուցքը լավ հարել, կեսը չափը ավելացնել
սերուցքով- շոկոլադով կրեմի վրա, ապա հարել այս ամենը միասին:
Մեղրով-սերուցքով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին,
չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը մեղրի հետ միասին: Այս խառնուրդը
դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև
խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մնացած ժելատինը: Մնացած սերուցքի
հետ հարել նախապես պատրաստված և մանրացված գրիլյաժը:
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա:
Առաջին բիսկվիտի վրա լցնել սերուցքով- շոկոլադով կրեմը, դնել սառնարանում մեկ ժամ,
որպեսզի սառչի: Հետո վրան դնել երկրորդ բիսկվիտը, ապա մեղրով-սերուցքով կրեմը և
կրկին դնել սառնարանում, որ սառչի: Սառնարանից հանել, տորթի վրա քսել գլազուրը,
դնել սառնարանում որպեսզի սառչի, իսկ հետո մատուցել:

Share
Views: 998
Down
 Latest 20 Films
 Latest 20 MP3
 Latest 20 Clips
Women Corner Facts


Այս բաժնի նյութերը

Կարդալ - Տոնական Տորթ
Կարդալ - Արագ պատրաստվող թխվածք խոզապուխտով և պանրով
Կարդալ - Աղցան Արևածաղիկ
Կարդալ - Բաունտիի գնդիկներ
Կարդալ - Սկրաբ ոտքերի համար
Կարդալ - Սնկով ապուր
Կարդալ - Շոկոլադե թխվածք
Կարդալ - Չիպս լավաշից
Կարդալ - Միսը վրացական ձևով
Կարդալ - Լցոնած խնձոր
Կարդալ - Հավի կրծքամիսը մեղրով մարինադում
Կարդալ - Շոկ-մանժե
Կարդալ - Թխվածքաբլիթ շոկոլադի հատիկներով
Կարդալ - Լցոնած սմբուկ
Կարդալ - Լցոնած բլիթներ
Կարդալ - Ռաֆաելլո եգիպտացորենի ձողիկներից
Կարդալ - Տրոպիկական կոկտեյլ
Կարդալ - Ֆրանսիական Տորթ
Կարդալ - 3 շերտանի վանիլային կոկտեյլ
Կարդալ - Բալով և սերուցքով ժելե
First
Рейтинг@Mail.ru
Footer

© Copyright - ARM2.NET. All Right Reserved. Hosted by uCoz | Sitemap
Armenian Portal

Armenian Online TV

cursor
%