Սա պաղպաղակ է, որի համար պետք չէ ունենալ հատուկ սարքավորումներ և
պետք չէ խառնել ամեն 15 րոպե:
Բաղադրություն
5 ձվի դեղնուց
150գ շաքար
350 մլ 35% սերուցք
2 կիտրոնների կեղևի քերուկ
1/2 կիտրոնահյութ
Պատրաստման եղանակ
Հարել ձուն, շաքարը. կիտրոնահյութն ու քերուկը նախ տաք ջրով լցված ամանի վրա, ապա շատ սառը: Առանձին հարել սերուցքն այնքան, որ պինդ փրփուր դառնա: Հարած ձուն խառնել սերուցքի հետ, լցնել
ամանի մեջ և սառեցնել 4 ժամ: Մատուցելուց կտրեք տաք դանակով: