|
Բաղադրությունը
1 թգ. յուղ,
շաքարավազ,
1 ձու,
0,5 թգ. սոդա,
ալյուր,
0,5 կգ խնձոր,
դարչին,
վանիլ
Պատրաստման եղանակները
Վերցնել մեկական թեյի բաժակ յուղ ու շաքարավազ, 1 ձու, 0,5 թգ. սոդա և ալյուր, շաղախել այնպես, որ ստացվի փխրուն խմոր: Խմորի 3/4 մասը դնել բուրժույկայի մեջ, նախապես յուղելով հատակը, փափկեցնել, վրան լցնել քերիչով անցկացրած 0,5 կգ խնձոր, որին նախապես պետք է խառնել 1 ճգ. շաքարավազ, դարչին ու վանիլ: Մնացած խմորին ավելացնել մի քիչ ալյուր և ձեռքով փշրել խնձորի շերտի վրա, ծածկել: 3 րոպե եփվելուց հետո բուրժույկայի անցքերը բացել, և կրակը թուլացնել: Երբ երեսը կարմրի, վերցնել, թողնել լավ սառչի և նոր միայն հանել, այլապես կփշրվի: Վրան զարդարել կտրատած խնձորներով:
|
Share
Views: 807
|