Բաղադրությունը
ձմերուկ 1 կգ
շաքարավազ 1.5 կգ
ջուր 400 գրամ
վանիլ 30 գրամ
կիտրոնի հյութ 1.5 թեյի բաժակ
Պատրաստման եղանակը
Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, կորիզները հանել: Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել: