♦ Միջինում, մարդն իր ողջ կյանքից երկու շաբաթ ժամանակ է ծախսում կարմիր լույսի տակ սպասելով։
♦ Մինչև ռետին հայտնաբերելը, մարդիկ հաց էին օգտագործում մատիտի հետքը մաքրելու համար։
♦ Մատիտի մեջ բավականաչափ գրաֆիտ կա՝ 56 կմ գիծ գծելու համար։
♦ Փողկապ կապելու մոտ 177,000 տարբերակ կա, սակայն շատերը դրա միայն մի ձև գիտեն։
♦ Օրեկան 27,000 ծառ է պահանջվում զուգարանի թղթի աշխարհի պահանջարկը բավարարելու համար։
♦ 1991թ․-ին iPhone պատրաստելու համար անհրաժեշտ մասերը ձեռք բերելը 3.5 միլիոն դոլար կարժենար։
♦ Անանասին աղ ավելացնելով՝ դուք այն ավելի կքաղցրացնեք։
♦ Մարդու գլխի ամբողջ մազերը միասին բավականաչափ ուժ ունեն՝ 12 տոննա կշիռ պահելու համար։
♦ Աշխարհում ավելի շատ պլաստիկե կեղծ ֆլամինգոներ կան քան իրական։
♦ Աշխարհում մեղուների մոտ 20,000 տեսակ կա, որոնցից, սակայն, միայն 4-ն են, որ մեղր են արտադրում։
♦ Աշխարհի ոսկու պաշարների 99 տոկոսը երկրագնդի միջուկում է գտնվում և անհասանելի է մարդու համար։ Եթե մենք կարողանայինք այն հանել, ապա ամբողջ երկրագնդի մակերեսը կարող էինք 45 սմ հաստության ոսկով պատել։
♦ Կրակայրիչները լուցկիներից ավելի վաղ են հայտնաբերվել։
♦ Ամերիկյան մերօրյա դրոշի դիզայնը 17 ամյա Ռոբերտ Հեֆտին է պատկանում, ով այն ստեղծել է դպրոցական առաջադրանքի ժամանակ ու դրա համար B գնահավել։
♦ Առաջին խաչակիրները ավստրիացիներ են եղել, ոչ թե ֆրանսիացիները։
♦ Խաղաքարտերի մեջ չորս թագավորներից միայն սրտի թագավորն է առանց բեղերի։
♦ Շոկոլադով կաթն առաջին անգամ որպես դեղորայք էր վաճառվում։